Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, դուք մատաղ եք արել այդ մարդկանց. Կոնջորյանը՝ Ղարաբաղից տեղահանվածների մասին

1lurer.am 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում վերցրիք իշխանությունը, Սամվել Շահրամանյանին ընտրեցիք Ղարաբաղի նախագահ, դրանից ընդամենը 10 օր հետո սկսվեցին ռազմական գործողություններ, իսկ դրանից ընդամենը 17 օր անց՝ սեպտեմբերի 27-ին, Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց Ղարաբաղը լուծարելու մասին: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ իշխող թիմին ուղղված … Read more

Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան

tert.am Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Այս մասին Ջերմուկում՝ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:   «Մենք գտնվում ենք մի վայրում՝ Ջերմուկում, որից 5 կմ հեռավորության վրա՝ Հայաստանի սուվերեն տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված … Read more

Հպարտ եմ, որ վարչապետը ներողություն է խնդրել. Ռուբինյանը՝ մետրոյում տեղի ունեցած դեպքի մասին

tert.am Ես կարծում եմ, որ մարդկային դաստիարակության կարևորագույն կետերից մեկը ներողություն խնդրելու ունակությունն է և ես հպարտ եմ, որ վարչապետն այդ ներողությունը խնդրել է։ Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած դեպքի մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նշում է՝ նման տոնով խոսելը նշանակում է դաստիարակության՝ … Read more

Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին էլ խոսել. Ալեքսանյան

armtimes.com  «Ռոբերտ Քոչարյանը կարող է խոսել այն 200 միլիոն դոլարի մասին, որը, ըստ դատախազության մեղադրանքի, «կերել» է»:   Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին:   «Ռոբերտ Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր … Read more

Խաղաղության երաշխիքը Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումն է

1in.am Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված պայմանագիրը Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է 2025թ. օգոստոսի 11-ին: Այդ փաստաթուղթն այսօր էլ համացանցում հասանելի է, բայց ինչպես նախկինում, այնպես էլ խորհրդարանական ընտրապայքարի փաստացի մեկնարկի այս փուլում, ոչ ոք պայմանագրի նախաբանի և տասնյոթ հոդվածների մասնագիտական վերլուծություն այդպես էլ չի կատարել:   Հայաստանի ընդդիմությունը և նրա … Read more

Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ. մանրամասներ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին Սամվել Կարապետյանի աջակիցները քարոզարշավ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի ժամանակ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել:   Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու անձ է ձերբակալվել, որից մեկը Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուն է:   Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից … Read more

Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծեն ՀՀ պետական բյուջե. Ռուբինյան

  1lurer. Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից ԱԺ պատգամավորների պարգևատրումների չափի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց՝ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը հրապարակվում են ամեն տարվա ամռան ամիսներին:   «Կտեսնեք, ոչ մի գաղտնիք չկա: Թափանցիկության պակաս լինում է այն դեպքում, երբ ինչ-որ բան չի հրապարակվում, ամեն ինչ կհրապարակվի»,- հակիրճ ասաց Ռուբինյանը: … Read more

ՀՀ–ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

  Sputnik. Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:   ՀՀ Ազգային ժողովը 2–րդ և վերջնական ընթերցմամբ այսօր ընդունեց 2027 թ. հունվարի 1–ից պոլիէթիլենային տոպրակների և սպասքի պարագաների արգելքը։   Բացառություն կարվի աղբի տոպրակների և կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, … Read more

Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Սրբուհի Գալյան

  1lurer. Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:   Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց՝ օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը, քանի որ այն այլևս արդյունավետ … Read more

ԱՄՆ-ն Իրանին ուղարկել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը Թեհրանը ծուղակ է համարում

  Sputnik. Ծրագիրը անդրադառնում է անվտանգության հիմնական հարցերին, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին։   Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր՝ ԱՄՆ տնտեսության վրա դրա աճող ազդեցության ֆոնին, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների։ «Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու … Read more