ՀՀ–ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները. ԱԺ–ն ընդունեց նախագիծը




 

Sputnik. Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:


 


ՀՀ Ազգային ժողովը 2–րդ և վերջնական ընթերցմամբ այսօր ընդունեց 2027 թ. հունվարի 1–ից պոլիէթիլենային տոպրակների և սպասքի պարագաների արգելքը։


 


Բացառություն կարվի աղբի տոպրակների և կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար:


 


Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:


 


Նշենք, որ ՀՀ իշխանությունները նմանատիպ արգելք մտցնելու մասին հայտարարել էին դեռ 2024 թվականի հունվարի 1-ից (2025 թվականի համար), բայց դա չի արվել։


 


Մյուս կողմից, 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ առաջին փոփոխությունները` արգելքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի (2022 թվականի հունվարի 1-ից) վերաբերյալ, անարդյունավետ էր։


 


 


Leave a Comment