Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին էլ խոսել. Ալեքսանյան




armtimes.com  «Ռոբերտ Քոչարյանը կարող է խոսել այն 200 միլիոն դոլարի մասին, որը, ըստ դատախազության մեղադրանքի, «կերել» է»:


 


Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին:


 


«Ռոբերտ Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 միլիոն դոլարի մասին խոսել և դրանով լրջացնել քաղաքական խոսակցությունը: Ռոբերտ Քոչարյանը հանրայնացնում էր այն, որ ինքը միլիոններ է ծախսել, գնացել է Տանզանիա, վայրի բնության մեջ առյուծ է սպանել և նստել սատկած առյուծի վրա»,- նշել է պատգամավորը:


 


Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ փոդքասթում հայտարարել էր․ «Եթե որևէ քաղաքական գործիչ էշի պես զռռա, կարծում եմ՝ դիտումները միլիոնները խփելու են»:


 


Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկել է, որ «Քոչարյանը էշի պես զռռա, բայց հավեսով», որ տեսնեն՝ որքան դիտում կհավաքի:


 


Leave a Comment