Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

1lurer.am  Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ և քննարկել իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը սոցցանցերում։   Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ «պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Իրանցի դիվանագետը նաև նշել է, որ տարածաշրջանում առկա անկայունությունը ԱՄՆ-ի և Իսրայելի … Read more

Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցն իր դեմ ցամաքային հարձակման դեպքում

Իրանի ափի կամ կղզիների վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի զինվորականների գրոհի դեպքում Թեհրանը կսկսի Պարսից ծոցի ականապատումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իրանի Պաշտպանության խորհրդում։«Իրանական ափի կամ կղզիների վրա գրոհելու թշնամու ցանկացած փորձ, բնականաբար և ստանդարտ ռազմական գործելակերպին համապատասխան, կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցի բոլոր մուտքի ուղիներն ու հաղորդակցության գծերը, ինչպես նաև ափը … Read more

Առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Գալյանը՝ ծեծից մահացած երեխայի մասին

armtimes.com «Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»:   Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով 1,2 տարեկան երեխայի ծեծի դեպքին ու նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով Քրեական օրենսգրքում պատժի փոփոխություններ իրականացնելու մասին հարցին:   Գալյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ցմահ … Read more

Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան

1lurer.am  Մարտի 22-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել:   Մարտի 23-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություն կա անձին հայտնաբերելու մասով:   ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հայտնաբերման ուղղությամբ»:   Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՔԿԾ-ից հայտնել էին, թե … Read more

ՀՀ նոր Սահմանադրությունն իրավական մասով լրիվ պատրաստ է․ Գալյան

  Sputnik. ՀՀ արդադարադատության նախարարի գնահատմամբ՝ նորմալ է, երբ վարչապետը քաղաքական հայտարարություններ է անում Սահմանադրության վերաբերյալ և իր կարծիքը հայտնում։   ՀՀ նոր Սահմանադրությունն իրավական մասով լրիվ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։   «Մենք շարունակելու ենք … Read more

Սթարմերը և Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը նավագնացության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ «Ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադրությունը և, մասնավորապես, Հորմուզի նեղուցի բացման անհրաժեշտությունը համաշխարհային նավագնացության վերականգնման համար», – ասվում է հաղորդագրության մեջ: … Read more

Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին հորդորել է զգուշավորություն դրսևորել

  1in.am. ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին կոչ անելով զգուշավորություն դրսևորել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։  Պետքարտուղարությունը X-ում գրառման մեջ նշել է, որ այս նախազգուշացումը վերաբերում է հատկապես Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։   «ԱՄՆ դիվանագիտական ​​հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, թիրախավորվել են։ Իրանին աջակցող խմբերը … Read more

Կարապետյանի փաստաբանը դիմել է ԵԽ ղեկավարին՝ խնդրելով առաքելություն ուղարկել Հայաստան

  Sputnik. Իրավաբանի կարծիքով՝ առաքելությունը վճռորոշ դեր կխաղար նախընտրական շրջանում հիմնարար ազատությունների հետագա սահմանափակումը կանխելու գործում:    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող միջազգայի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային նամակ է գրել է` խնդրելով ստեղծել փաստահավաք առաքելություն ՀՀ–ում ժողովրդավարության հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու համար։ Այս մասին տեղեկանում … Read more

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է առաջիկայում Իրանի ուղղությամբ հարվածների անխուսափելի աճի մասին

1in.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 21-ին հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կուժեղացնեն հարվածների ինտենսիվությունն իրանական թիրախների ուղղությամբ։   «Առաջիկա շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի. և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ … Read more

Իրանը մտադիր չէ հակամարտել իր հարևանների հետ. Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հակամարտել իր հարևան երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։«Իսլամական երկրներին և մեր սիրելի հարևաններին. դուք մեր եղբայրներն եք, և մենք մտադիր չենք ձեզ հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Մեր տարաձայնությունների միակ շահառուն սիոնիստական ռեժիմն է»,-գրել է Փեզեշքիանը։ Իրանի նախագահը … Read more