Նկարիչ Ժիրայր Օրակյանի ցուցահանդեսը՝ Իտալիայում
15 Ապրիլի 2026, 16:00 Ապրիլի 11-ից Իտալիայի Տրևիզո քաղաքում բացվել է հայ նկարիչ Ժիրայր (Ջերարդո) Օրակյանի «Ճանաչվածները» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրությունը հանդիսանում է «Կլինեն լուսաբացներ Երկրի վրա» լայնածավալ մշակութային ծրագրի առանցքային մասը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 3-ը։