Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս — Armsport.am

Իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը մեկնաբանել է իր հաղթանակը Կարեն Խաչանովի նկատմամբ՝ Հռոմում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում: Իսպանացին հաղթել է 6:3, 3:6, 7:5 հաշվով: «Պարզապես անհավանական է վերջնամասում հաղթել այնպիսի լուրջ մրցակցի, ինչպիսին Կարեն Խաչանովն է: Ինձ համար ֆիզիկապես դժվար էր։ Ցավեր չունեի, պարզապես հոգնածություն էր: Հյուծող հանդիպում էր, ստիպված էի … Read more

Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում — Armsport.am

Աշխարհի 24-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում ընթացող «Մասթերսի» 1/8 եզրափակիչ խաղում 6:3, 3:6, 7:5 պարտվել է Իսպանիայի ներկայացուցիչ, վարկանիշային աղյուսակի երրորդ համար Կառլոս Ալկարասին։  Խաղը տևել է 2 ժամ 27 րոպե։ Իտալիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում Կառլոս Ալկարասը կխաղա Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա) հետ:

Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի — Armsport.am

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարերը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։   Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Ընդհանուր առմամբ, մրցաշարին կմասնակցեն 20-ից ավելի երկրի ներկայացուցիչներ։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 12-ից մինչև հունիսի 8-ը։