Թավրիզ–Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն • Tribune.am

Թավրիզ–Երևան ավիաչվերթերը երկամյա դադարից հետո կվերականգնվեն օգոստոսի 20-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ։ «Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ «Pouya» ավիաընկերության կողմից: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին»,- գրում է ռադիոկայանը: Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ։