Երևանում հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել • Tribune.am
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է բ/կ։ Վարորդը դիմել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակը։