Լույս է տեսել ամերիկահայ գրող Թալին Ոսկունիի նոր գիրքը

30 Հունվարի 2026, 00:15 Ամերիկահայ գրող Թալին Ոսկունին ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Մեր նախկինի հարսանիքը» (Our Ex’s Wedding), որը լույս է տեսել հունվարի վերջին։ Սյուժեի կենտրոնում հարսանիքների կազմակերպիչ Անի Ավագյանն է։ Իր կարիերան փրկելու համար նա ստիպված է համագործակցել գինեգործարանի սեփականատեր Րաֆֆի Կարապետյանի հետ՝ մի մարդու, որի հանդեպ բացահայտ հակակրանք է զգում։