17-ամյա Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի բացարձակ չեմպիոն

16 Օգոստոսի 2026, 10:30 17-ամյա Էդգար Պապոյանը դարձել է վորքաութ մարզաձևի աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ռիգայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել է ավելի քան 170 մարզիկ՝ աշխարհի ավելի քան 50 երկրից։ Հայ մարզիկը մրցել է բարձրակարգ մասնակիցների հետ և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ նվաճելով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։