Ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը հայտնել է, որ ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը։ Տեսանյութում ոստիկանության աշխատակիցն ասում է, որ որոշ հարցեր ենթակա են պարզաբանման, պետք է պարզաբանել բաժանմունքում։