Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Մերցի հետ հանդիպման
Ըստ ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի նախագահը ժամանել է Բեռլին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Նախատեսվում է նաև, որ Ուկրաինայի առաջնորդը կմասնակցի գերմանա-ուկրաինական խորհրդակցություններին։ Գերմանիայից Զելենսկին կմեկնի Նորվեգիա, որտեղ բանակցություններ կվարի վարչապետի հետ։