Հունիսի 14-ից կվերսկսվի Երևան-Թբիլիսի-Բաթումի միջազգային գնացքի երթևեկությունը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։ Այս մասին հայտնում են ընկերությունից՝ ընդգծելով, որ փոխադրումն իրագործվում է «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի ժամանակակից ու հարմարավետ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթների համար։ Գնացքը երթևեկելու է օրընդմեջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Տոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի հիմնակայանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց։ Հունիսի … Read more