Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երկու մասնակից
Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ 110 կգ քաշային ծանրորդների պայքարում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Մրցման մեկնարկը կլինի ժամը 19:00-ին: