Եվրոպան պատրաստ է զորք ուղարկել՝ Գրենլանդիան ԱՄՆ-ից պաշտպանելու համար

16 Հունվարի, 2026 Կոպենհագենի խնդրանքով, եվրոպական երկրները պատրաստ են զորք ուղարկել՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգներից պաշտպանելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Չորեքշաբթի օրը Դանիայի զինված ուժերը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին կամրապնդեն իրենց ներկայությունը կղզում և կակտիվացնեն ուսումնական գործունեությունը։ Յոթ եվրոպական երկրներ համաձայնել են զորքեր ուղարկել, և շուտով Գրենլանդիա կժամանի 34 զինվոր։