«Չենք տրվում սադրանքների. մենք միասնական ենք և մեր եկեղեցու կողքին ենք» . «Մեր ձևով» շարժման անդամներ

18 Դեկտեմբերի, 2025 «Մեր ձևով» շարժման անդամներ Ալիկ Սարգսյանը, Գոհար Ղումաշյանն ու Արեգա Հովսեփյանը իրազեկող տեսանյութեր են հրապարակել։ Նրանք նշել են, որ այսօր 16։00-ին լինելու են Մայր Աթոռում, մասնակցելու են միասնականության ու համերաշխության ժամերգությանը։ «Չենք տրվում սադրանքների: Մենք միասնական ենք և մեր եկեղեցու կողքին ենք: Աղոթենք ազգային համերաշխության համար», — նշել են նրանք։