«Մեր ձևով» շարժման անդամներ Ալիկ Սարգսյանը, Գոհար Ղումաշյանն ու Արեգա Հովսեփյանը իրազեկող տեսանյութեր են հրապարակել։
Նրանք նշել են, որ այսօր 16։00-ին լինելու են Մայր Աթոռում, մասնակցելու են միասնականության ու համերաշխության ժամերգությանը։
«Չենք տրվում սադրանքների: Մենք միասնական ենք և մեր եկեղեցու կողքին ենք: Աղոթենք ազգային համերաշխության համար», — նշել են նրանք։