Նարեկ Սպարտակյանը հանդիպել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ

Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսի լիազորությունների ավարտի կապակցությամբ Նարեկ Սպարտակյանը Մոսկվայում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Հանդիպման ընթացքում Նարեկ Սպարտակյանն ընդգծել է, որ միշտ անթույլատրելի է համարել և շարունակում է համարել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած գործողություն:

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը թեմական խորհրդի անդամների և հավատացյալ հոտի անունից շնորհավորել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ։ «Ցավում եմ, որ այսօր հնարավորություն չունեմ գրկելու Ձեզ՝ ինձ անչափ սիրելի մարդուն, Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, բայց իմ սրտի ամենաջերմ զգացմունքները լցնում են հոգիս և մղում ինձ … Read more

Սամվել Կարապետյանի զօրակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինին վերածվեց քաղաքական հետապնդումների․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանի բակում ի աջակցության Սամվել Կարապետյանի հավաքված աջակիցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, միացան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը  լրագրողների հետ զրույցում ասաց. «Սամվել Կարապետյանն իր հավատարամությունը, սերը, նվիրումն է հայտնել մեր ազգային, … Read more

Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Ռուսաստանի օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:  «Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Մենք հպարտանում ենք հայրենիքի մեծ պատմությամբ, մեր ժողովրդի վիթխարի նվաճումներով։ Մեր նախնիների ուխտերին հավատարմությունը, հայրենիքի հանդեպ սերը, նրա ապագայի համար պատասխանատվությունը … Read more

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՌԴ ԱԳՆ-ում մասնակցել է Զատկական ընդունելությանը

Մայիսի 20-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուղղափառ Սուրբ Զատիկի առիթով ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անունից հանդիսավոր ընդունելությանը: Միջոցառմանը, որն անցկացվել է Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը, մասնակցել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հիերարխները, ավանդական դավանանքների ներկայացուցիչներ, ռուս պետական … Read more