Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության պատարագին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել պատարագից: Մանրամասները՝ տեսանյութում:

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ

Ապրիլի 4-ին, ժամը 22:52-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե … Read more

Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ապրիլի 4-ին՝ ժամը 22։40 դրությամբ, Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում:

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առիթով: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները … Read more

Խաղաղությունը Հայաստանում ունի թշնամիներ․ Ալխաս Ղազարյանը՝ նախընտրական պայքարի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Պուտին վերջին հանդիպմանը, ՌԴ նախագահի ակնարկներին և ՀՀ վարչապետի պատասխան խոսքերին։ Այս համատեքստում Ալխաս Ղազարյանը խոսել է նաև Հայաստանում ծավալվող նախընտրական պայքարի, մրցակցող քաղաքական ուժերի նպատակների մասին, կրկնել ԱԺ-ում ելույթներից մեկի ժամանակ հնչեցրած խոսքերը։ «Խաղաղությունը Հայաստանում ունի թշնամիներ։ Այն մարդիկ, ովքեր … Read more

Մեր առաջնորդությամբ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը. վարչապետի՝ ՔՊ համագումարի ելույթը

Նիկոլ Փաշինյանն այսօր միաձայն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու: Սա տեղի է ունեցել իշխող կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում: Վարչապետն իր ելույթում կարևորել է խաղաղության դերը և այն, որ իրենց ուժի առաջնորդությամբ հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի ձեռք բերված խաղաղությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: