Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով – Tsayg

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Այսպիսով՝ Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, … Read more

Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ – Tsayg

Խորհրդարանը քննարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս երկու փոփոխություններով մի քանի ուղղում է իրականացվում երկու օրենքներում: Նախագծերի ընդունումը … Read more

ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում – Tsayg

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամ Մերի Համբարձումյանին լիազորվել է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում (CCJE) ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը։ «Տվյալ որոշումը միտված է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության միջազգային համագործակցությանն ու դատական համակարգի լավագույն փորձի խթանմանը։ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից ընդունվող եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ պետությունների համար դառնում … Read more

ԱՄՆ փոխնախագահ Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր – Tsayg

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը: Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը … Read more

«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել – Tsayg

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ որոշման նախագիծը ներկայացնելիս խմբակցության հիմնական զեկուցողից հետո հարակից զեկուցմամբ հանդես է գալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: … Read more

ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը – Tsayg

Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստը մեկնարկեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին բացասական եզրակացություն ստացած հարցի քննարկումից, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը, որի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է: Նախագծի համաձայն՝ անազատության մեջ գտնվող հոգևորականները, որոշ քաղաքական-հասարակական գործիչներ ու զինվորականներ պետք է ճանաչվեն քաղբանտարկյալներ: «Նրանց նկատմամբ կա խտրական … Read more

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ – Tsayg

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը և … Read more

Ահազանգեր են ստացվել արգելափակումների վերաբերյալ․ օգնություն է ցուցաբերվել 266 քաղաքացու – Tsayg

Փետրվարի 6-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 10-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս … Read more

1մլն 118 հզր 839 դրամ տուգանք՝ թերլիցքավորման համար․ «ԱԼԵՔՍ 33»-ին պատկանող լցակայանում ստուգում է իրականացվել – Tsayg

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3)։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։ Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1․118․839 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Բացի այդ, արձանագրվել է նաև, որ լցակայանում բացակայել … Read more

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում – Tsayg

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, «Չիվայի խաչմերուկ»-ից դեպի Տիգրանաշենի ոլորանները, Ուշի գյուղից դեպի Լոռու մարզի, Վարդանիձոր գյուղից դեպի Քաջարանի տարածաշրջանի, Նորավանի խաչմերուկից դեպի Ջերմուկի … Read more