Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին

Ռուսաստանը շարունակում է նաև քարոզչական տիրույթում շատ ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին։  Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադառնում են Ադրբեջանի արհեստածին լինելու հանգամանքին, տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ձուլման քաղաքականությանը, ադրբեջանական կոչվող ինքնության խոցելի կետերին և այլն։ Բայց այս ամենից զատ, բավական ակտիվորեն շրջանառվող Արցախի հայկականության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն … Read more

Ես երբեք չեմ ցանկացել և չեմ ցանկանա դառնալ վարչապետ, բայց եթե ժողովուրդը վստահի ու ինձանից պահանջի ես պատրաստ կլինեմ կյանքս դնել հանուն հայրենիքի

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրավիրված ասուլիսին անդրադարձել է իր՝ վարչապետ դառնալու հնարավորությանը՝ ընդգծելով, որ երբեք այդպիսի ձգտում չի ունեցել, սակայն իր սկզբունքներին հավատարիմ առաջնորդին պատրաստ է աջակցել։ «Ես երբեք չեմ ցանկացել և չեմ ցանկանա դառնալ վարչապետ։ Բայց եթե տեսնեմ, որ չկա այն մարդը, որը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճահճից, իսկ ժողովուրդը վստահի ու ինձանից … Read more

Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է նոր փաստաթուղթ՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից 2023 թ. սեպտեմբերյան ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը. «Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը։ Նկատելի է, որ առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ … Read more

Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ավտոշարասյունը մահացու ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, եւ մինչ օրս պատասխան տվող չի եղել, ասաց. «Պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք, ու վարորդը մարդու վրաերթի ենթարկի, ու հետո լրագրողները գան ձեր հետեւից ու հարցնեն՝ ինչո՞ւ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ … Read more

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, գնում է նրանց մոտ, համոզում՝ դեմ ելեք, ամեն ինչ կանեն ձեզ համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։ Գնում է … Read more

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: «Ազատություն».-Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան.-Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ … Read more

Նիկոլ Փաշինյանի գործողություններն Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ նրա ֆոբիաների դրսևորումն են

Hayacq.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ Եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի դեմ, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ այն ֆոբիաների դրսևորում է. «Փորձում են մաքրել այն, ինչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ։ Մտածում են նրա նկարով պլակատը կհանեն, ոչ ոք նրան չի հիշի։ Դա պարզամիտ մտածելակերպ է։  Իշխանությունն ու գլխավոր իշխանավորը զգում են, … Read more

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գրասենյակում, Նարեկ Կարապետյանի տանը

Իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գլխամասային գրասենյակում։ ՀԷՑ աշխատակիցներն այժմ գրասենյակի մոտ են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել աշխատավայր։ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,-ասել են ՔԿ-ից։ ՀԷՑ -ի տնօրենների … Read more

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց պարգևատրել ընդդիմադիրների դեմ գործողություններին մասնակցած իրավապահներին

Նիկոլ Փաշինյանն իր կողմից հորինված «պլանին» իրավական ընթացք տալու և Բագրատ սրբազանի և  ընդդիմախոսների նկատմամբ հետապնդմանը քրեական հետապնդման շղարշ հաղորթած, ընդդիմախոսներին կալանավորած իրավապահներին կպարգևատրի։  «Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կանխվել է այդ պլանի իրագործումը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա, որ ԱԱԾ, Դատախազության, ՔԿ-ի, Ներքին գործերի նախարարության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին … Read more

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և «Սրբազան պայքար» շարժման մի քանի անդամ 2 ամսով կալանավորվեցին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Բագրատ սրբազանին կալանավորելու մասին միջնորդությունը: Պաշտպանության կողմը հայտնել է, որ կբողոքարկվի կալանավորման որոշումը։ Այս գործով կալանավորվել են նաև ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդյա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, … Read more