Գեորգի Բարվանյանին շնորհվել է ՌԴ վաստակավոր բժշկի կոչում
16 Հունիսի 2026, 14:40 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Գեորգի Միխայիլի Բարվանյանին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։ Պետական պարգևը հանձնվում է առողջապահության բնագավառում ունեցած վաստակի և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։ Գեորգի Բարվանյանը բժշկական գիտությունների դոկտոր է, Կոմիի հանրապետական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչը։