Գարիկ Գյուլումյանը՝ ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր

30 Մայիսի 2026, 14:43 Մայիսի 26-28-ը Սուզդալ քաղաքում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունը՝ նվիրված Ռուսաստանի հերոս Ռոման Կուտուզովի հիշատակին։ Դոնի Ռոստովում բնակվող հայ ըմբիշ Գարիկ Գյուլումյանը մինչև 72 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։ Այս մասին հայտնել է Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիան։