Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին • Tribune.am
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան: Փոխվարչապետը կարևորել է Նորվեգիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: