Նորապատում գործող բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել. կան վիրավnրներ

Այսօր՝ օգոստոսի 6-ին Արմավիրի մարզում ժամը 12:20-ի սահմաններում Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։

Պայթյուն՝ Սարդարապատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում․ կա երկու տուժած

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։