Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

12 Օգոստոսի, 2026 Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում և Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում: Լուսինն ամբողջությամբ ծածկել է Արեգակը Գրենլանդիայի, Իսլանդիայի և Իսպանիայի, Ռուսաստանի որոշ հատվածներում։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18 վայրկյան։ Մասնակի խավարումը տեսանելի է եղել շատ ավելի մեծ տարածքում՝ Եվրոպայի մեծ մասում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում։