Թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

12 Ապրիլի 2026, 14:10 Հայ երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը Լոնդոնում անցկացված դասական թավջութակի միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Եզրափակչում 23-ամյա թավջութակահարը հանդես է եկել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Արտյոմը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ է, 2022 թվականից ուսումը շարունակել է Եվրոպայում՝ Բեռլինի Արվեստների համալսարանում և Բեռնի Բարձրագույն արվեստների դպրոցում։ Նա միջազգային մրցույթների դափնեկիր է։