Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի «Արհեստական բանականություն» խորհրդարանական համաժողովին

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2025 թվականի դեկտեմբերի 14-16-ը կգործուղվի Լոնդոն մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Արհեստական բանականություն» խորհրդարանական համաժողովի աշխատանքներին։  Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Ազգային Ժողովից։