Արթուր Մելքոնյանը միացել է «Յունիսպորտ»-ին

10 Հուլիսի 2026, 15:00 Հայկական ֆուտզալի պատմության ամենաուժեղ և փորձառու խաղացողներից մեկը՝ Արթուր Մելքոնյանը, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից առաջ համալրել է «Յունիսպորտ» ՖԱ-ի կազմը։ 34-ամյա պաշտպանը, որը Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, իր կարիերայի ընթացքում 12 մրցաշրջան անցկացրել է Ռուսաստանի սուպերլիգայում՝ հանդես գալով «Պրոգրես», «Դինամո» (Սամարա), «Ուխտա» և «ԼԿՍ» ակումբների կազմում։

Արթուր Մելքոնյանը՝ Ռուսաստանի ֆուտզալի չեմպիոն

06 Հունիսի 2026, 22:30 Հայաստանի հավաքականի խաղացող Արթուր Մելքոնյանը նվաճել է Ռուսաստանի ֆուտզալի առաջնության ոսկե մեդալները՝ հանդես գալով «Ուխտա» ակումբի կազմում։ Նրա թիմը Սուպերլիգայի եզրափակչում հաղթել է «Տյումենի»-ն և դարձել երկրի չեմպիոն։ «Ուխտա»-ն եզրափակչում հաղթել է 4:0 հաշվով։

Արթուր Մելքոնյանն «Ուխտա» վերադառնալուց հետո դարձել է գոլի հեղինակ

12 Փետրվարի 2026, 18:40 Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի պաշտպան Արթուր Մելքոնյանը «Ուխտա» վերադառնալուց հետո իր առաջին տուրում դարձել է գոլի հեղինակ։ Ռուսաստանի Սուպերլիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ուխտա»-ն սեփական հարկի տակ ընդունել է առաջնության առաջատարներից մեկին՝ «Տյումեն» թիմին։ Մելքոնյանը տուրի երկրորդ խաղում խփել է իր թիմի հինգերորդ գոլը։