Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը. Արաղչի

Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը․ այն բացվել է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: ԱՄՆ նախագահ Թրամփը ևս գրառում է արել հայտարարելով,  որ Իրանի նեղուցն ամբողջությամբ բաց է և պատրաստ է նավերի նավարկության համար, ասելով՝ «Շնորհակալություն»:  

Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները: Իրանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտնել է իր Telegram ալիքում: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև ԱՄՆ-Իրան վերջին բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ Ռուսաստանի … Read more

Իրանն ու ԱՄՆ-ն մեկ քայլ հեռու էին Իսլամաբադում հուշագիր ստորագրելուց. Արաղչի

47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարի կամքով համագործակցեց ԱՄՆ-ի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի «Սակայն, երբ ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա էինք «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից», մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման։ Զրոյական դասեր քաղվեցին։ Բարի կամքը բարի կամք է ծնում, թշնամությունը ՝ … Read more

Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակը և զարգացումները», — ասվում է հայտարարության մեջ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի … Read more

Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Խոսելով պատերազմի մասին ՝ Արաղչին նշել է, որ նման սպառնալիքները նշանակում են պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության «նորմալիզացում», և դրանց իրականացման դեպքում Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան։ Նա նաև ընդգծել է, որ հետևանքները չեն սահմանափակվի միայն տարածաշրջանով և կարող են լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա՝ պատասխանատվությունը վերագրելով ԱՄՆ-ին և «ագրեսորներին»։

Վաշինգտոնի հայտարարությունները ռազմական հանցագործության մասին ապացույց են. Արաղչի

Իրանի էներգետիկ օբյեկտները խոցելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարաությունները ռազմական հանցագործության մասին ապացույց են: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը: Հաղորդում է РИА Новости-ն։ «ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունում ևս նշվել է, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները ոչ այլ ինչ են, քան Սպիտակ տան՝ ռազմական հանցագործություն կատարելու մտադրության ակնհայտ ապացույց»,- ըստ գործակալության՝ ասել է Աբբաս Արաղչին։

Լավրովն ու Արաղչին հեռախոսով քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։ Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով մի շարք երկրների կողմից գործադրվող ջանքերը հաջող կլինեն, ինչը Միացյալ Նահանգներին կստիպի հրաժարվել վերջնագրերի լեզվից և իրավիճակը բանակցային … Read more

Հարվածները «Բուշեր» ԱԷԿ-ին կարող են մահացու հետևանքներ ունենալ ծոցի երկրների համար․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները  կարող են տուժել ռադիոակտիվ աղտոտումից, եթե շարունակվեն ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածները Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի ուղղությամբ: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 4-ին։ «Իսրայելը և ԱՄՆ-ն արդեն չորս անգամ հարվածել են «Բուշեր» ԱԷԿ-ին: Ռադիոակտիվ նստվածքները կոչնչացնեն  կյանքը ծոցի երկրների մայրաքաղաքներում, ոչ թե Թեհրանում», — գրել … Read more

Արաղչին արձագանքել է Թրամփի՝ Իրանին քարի դար վերադարձնելու սպառնալիքին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Թրամփի՝ Իրանին քարի դար վերադարձնելու սպառնալիքին: «Ներկայի և քարի դարի միջև կա մի ակնառու տարբերություն. այն ժամանակ Մերձավոր Արևելքում նավթ կամ գազ չէին արդյունահանում: Արդյո՞ք ԱՄՆ նախագահը և նրան իշխանության բերած ամերիկացիները վստահ են, որ ցանկանում են հետ շրջել ժամանակի անիվը», — գրել է Արաղչին։

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհում, հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախորդ անգամ երկու երկրների նախարարները շփվել են մարտի 27-ին: