Ասքանազ և Կարեն Գալստյանները՝ սպորտային աէրոբիկայի Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիրներ
10 Հուլիսի 2026, 10:40 Բարնաուլի «Հաղթանակ» մարզադպրոցի սաներ Ասքանազ և Կարեն Գալստյանները սպորտային աէրոբիկայի Աշխարհի գավաթի 4-րդ փուլի բրոնզե մեդալակիրներ են դարձել։ Գալստյան եղբայրները հանդես են եկել «Տրիո» անվանակարգում՝ Սանկտ Պետերբուրգից Սոֆյա Իվանկևիչի հետ միասին։ Մրցաշարը կայացել է Չինաստանի Նանչան քաղաքում։