Խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։

ԱԹՍ-ների զանգվածային հարձակումներ Ռուսաստանի վրա․ կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի ԶՈւ-ն Ենակիևոյի մերձակայքում դրոնով հարձակվել է «Մոսկվա – Սիմֆերոպոլ» երթուղային ավտոբուսի վրա, հայտնել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, ևս 11-ը վիրավորվել են։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության հոդվածով։ Ռուսաստանի ՀՕՊ ուժերն … Read more

Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ 2 անձ տեղափոխվել է ԲԿ

Մայիսի 27-ին՝ ժամը 08:30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳն փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Երկու … Read more

Փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը և մայթի մի հատվածը

Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող  հենապատը փլուզվել է։ «Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից` մեկ մարտական … Read more

Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +25-+27-ի

Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 11-15-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 … Read more

Ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք Փաշինյանի ասածներին․ Սամվել Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանը Ձեր հասցեին հայտարարեց, իր խոսքերն եմ մեջբերում, «վախենամ՝ դառնաս բոմժ», իսկ հետո Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց թե բոմժ դառնալու գործընթացն անշրջելի է։ ինչպե՞ս եք վերաբերում հնչած հայտարարությանը»,- մամուլի ասուլիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդին դիմեց լրագրողը։ Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Որովհետև վարչապետն արդեն ութ տարի է՝ այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը: Ձեզ ուզում եմ գաղտնիք … Read more

Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը սույն թվականի ապրիլի 29-ի դրությամբ կազմել է 1900.37 մ, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․53 մ-ից։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝  Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակն ապրիլի 28-ի դրությամբ կազմել է 35.028 միլիոն խմ։ Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով Սևանա լճից ջուր … Read more

Ինչը չկարողացան անել Ալիևն ու Ադրբեջանը՝ 30 տարվա ընթացքում, նրանց հրամանով դա կատարեց օրվա իշխանությունը. Կարապետյան

Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում, մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ Ալիևի պահանջները։ Մեր հաղթանակից հետո հերոսները կրկին դառնալու են հերոս, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով Արթուր Ավանեսյանի կալանավորման մասին։ The post Ինչը չկարողացան անել Ալիևն ու Ադրբեջանը՝ 30 տարվա … Read more

Եթե դու քո վրա վստահ չէիր, խի՞ եկար, խի՞ խաբեցիր ժողովրդին․ քաղաքացին՝ Փաշինյանին 

«Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունն էլ դարդ ու ցավ չունի՞: Կիսո՞ւմ եք այս տեսակետը»,- այս հարցն է տրվել Մասիսի բնակիչներին: Կարծիքները՝ տեսանյութում։   

Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը․ իրանագետ

Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին։ Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, նա հայտարարել է, որ մասնագետների կարծքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։ Կան տեղեկություններ, որ օգտագործվել են նաև այդ երկրի … Read more