ՀՀ փոխարտգործնախարարը կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Մոսկվայում
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նիստին կմասնակցի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին։