Մոսկվայի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում, ամառային սրճարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է երեք մարդ։ Այդ մասին հայտնել են Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ այսօր ժամը 20:10-ի սահմաններում ամառային սրճարանի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 15-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,– ասված է գերատեսչության մամուլի ծառայության … Read more

Պատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg

Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ռազմական հակամարտությունները, ինչպես նաև մի քանի կարևոր գյուղատնտեսական շրջաններում անբարենպաստ եղանակային պայմանները սպառնում են բարձրացնել համաշխարհային սննդամթերքի գները, հաղորդում է Bloomberg-ը։ «Պատերազմը և եղանակային պայմանները միասին սպառնալիք են ներկայացնում աշխարհի հիմնական գյուղատնտեսական շրջանների համար՝ հնարավոր է՝ հանգեցնելով սննդամթերքի գների աճի նոր ալիքի», – նշել է գործակալությունը։ Bloomberg-ը նշում է, որ աշխարհի … Read more

ԱՄՆ դեսպանատները զգուշացրել են Մերձավոր Արևելքում հնարավոր սրման մասին

ԱՄՆ դեսպանատները Իսրայելում և մի շարք արաբական երկրներում զգուշացրել են ամերիկացիներին Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման մասին և կոչ են արել նրանց դիտարկել տարածաշրջանը լքելու հնարավորությունը։ «Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային՝ անսպասելի սրացման հնարավորությամբ։ Տարածաշրջանում գտնվող ամերիկացիները պետք է դիտարկեն հեռանալու հնարավորությունը կամ պատրաստ լինեն հեռանալու սրման դեպքում», – ասվում … Read more

Մեծ Բրիտանիան շոգի պատճառով բանջարեղենի պակասի առաջ է կանգնած

Մեծ Բրիտանիան թարմ բանջարեղենի պակաս ունի ծայրահեղ շոգի և երաշտի պատճառով: Սուպերմարկետները ստիպված են ներմուծել արտադրանք Իսպանիայից, հաղորդում է Guardian-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։ Ըստ թերթի՝ ռեստորաններն ու խանութները սկսել են արտերկրից գնել հազար և բրոկկոլի՝ բերքի վրա անբարենպաստ եղանակային ազդեցության պատճառով: Լոլիկի մեծածախ գները աճել են ավելի քան 60%-ով, մինչդեռ հազարի գինը՝ 90%-ով, իսկ … Read more

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի hակամարտությունը աղետ կլիներ ամբողջ աշխարհի համար․ Ռուբիո

ԱՄՆ-ը չէր ցանկանա տնտեսական կամ ռազմական հակամարտություն Չինաստանի հետ, քանի որ այն աղետի կհանգեցներ երկու երկրների և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ցանկացած հակամարտություն՝ լինի դա տնտեսական, թե, Աստված մի արասցե, ռազմական, աղետալի կլիներ երկու երկրների և աշխարհի համար», — ասել է նա … Read more

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին

Իսրայելի բանակը նոր հարվածների շարք է սկսել Գազայի հատվածում, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Բանակի հայտարարության մեջ որպես թիրախ նշվել են այն պահեստները, որտեղ, ըստ իսրայելական բանակի, պահվում էր արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զենքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման է ենթարկվել, ընդհանուր առմամբ, հինգ պահեստ։ Բանակը հայտարարել է, որ այլ իրերի շարքում պահեստներում եղել … Read more

Պակիստանում ձնահյուսի հետևանքով նեպալցի ալպինիստ է մահացել

Նեպալցի լեռնագնաց Նիրմալ Պուրջան, որը ճանաչում է ձեռք բերել 190 օրում բոլոր 14 ութհազարանոց լեռնագագաթները հաղթահարելուց հետո, մահացել է ձնահոսքի հետևանքով՝ տասը հոգուց բաղկացած արշավախմբի կազմում։ Ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Պակիստանի Բրոդ Փիքում (8047 մետր)։ Խումբը անհետ կորել էր ձնահոսքի հետևանքով, երբ նրանք գտնվում էին մոտավորապես 6600 մետր բարձրության վրա։ Նրանց մարմինները հայտնաբերվել … Read more

ԵՄ-ը ՆԳ նախարարների արտակարգ տեսակոնֆերանս է անցկացնում Սեուտայի ​​ճգնաժամի վերաբերյալ

Եվրամիությունը օգոստոսի 4-ին հրավիրում է ԵՄ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեսակոնֆերանս՝ Հյուսիսային Աֆրիկայի ափին գտնվող Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների ճգնաժամը քննարկելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ կառույցների աղբյուրը։ «ԵՄ ներքին գործերի նախարարների արտակարգ տեսակոնֆերանսը տեղի կունենա օգոստոսի 4-ին՝ Սեուտայում ստեղծված իրավիճակի հետևանքները քննարկելու համար», -ասել է նա։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն … Read more

ԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբով

Իրանի Քեշմ կղզում բնակելի շենքը ոչնչացրած ավիահարվածը իրականացվել է հզոր ամերիկյան ռումբով, շաբաթ օրը հաղորդել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով տեսանյութերի, լուսանկարների և արբանյակային պատկերների սեփական վերլուծությանը։ Իրանական լրատվամիջոցները հինգշաբթի օրը հաղորդել են, որ հարվածից հետո փլատակներում հայտնաբերվել է երկու մարդ, սակայն նրանց ավելի ուշ գտել և տեղափոխել են հիվանդանոց։ «Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը … Read more

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ ուժերը ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք և 15 կառավարվող ավիացիոն ռումբ են խոցել ու ոչնչացրել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի  անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության ու պահպանման համար … Read more