Թրամփը Իրանին 15 օր է տվել «գործարքի համար»

20 փետրվարի 2026 – 17:40 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 10–15 օր է հատկացրել Իրանի հետ «գործարքի համար»: Այդ մասին նա ասել է լրագրողներին ինքնաթիռում, դեպի Ջորջիա ուղևորվելիս։ Նա նշել է, որ 10 օրը բավարար կլիներ, իսկ 15 օրը վերջնաժամկետն է։ Նա ընդգծել է, որ գործարքը կկնքվի «այս կամ այն կերպ», հայտնում … Read more

Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին

20 փետրվարի 2026 – 10:41 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվել են նրա դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա ու ծեծի ենթարկել։ Կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է, որ անվտանգության աշխատակիցները ձեռքերով հարվածներ են հասցնում ակցիայի մասնակիցներին, նրանցից մեկին նույնիսկ գետնին են գցել, հայտնում է Panorama.am-ը: Ադրբեջանական լրատվամիջոցները … Read more

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են նախկին արքայազն Էնդրյուին

19 փետրվարի 2026 – 18:09 AMT PanARMENIAN.Net – Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է թագավոր Կառլ III-ի եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, որը նախկինում զրկվել է բոլոր տիտղոսներից մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով: Ոստիկանությունը նրան կալանավորել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով, հայտնում է BBC-ն: Փետրվարի 19-ի առավոտյան հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում են … Read more

Ժնևում Ուկրաինայի, ՌԴ և ԱՄՆ բանակցությունները «ծանր էին, բայց գործնական»․ Առաջիկայում կլինի նոր հանդիպում

18 փետրվարի 2026 – 15:42 AMT PanARMENIAN.Net – Ժնևում տեղի են ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Դրանք անցել են «ծանր, բայց գործնական» մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նաև հայտարարել է, որ մոտ ապագայում տեղի կունենա հաջորդ հանդիպումը: … Read more

Արաղչի․ Իրանն ու ԱՄՆ-ն կաշխատեն ատոմի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների տեքստի վրա

17 փետրվարի 2026 – 18:25 AMT PanARMENIAN.Net – Իրանն ու ԱՄՆ-ն կաշխատեն ատոմի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների տեքստի վրա, հետո կորոշեն բանակցությունների հաջորդ փուլի օրը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ժնևում ԱՄՆ հետ բանակցություններից հետո: «Ժամկետները դեռ որոշված չեն: Պայմանավորվել ենք, որ կողմերը կաշխատեն տեքստի վրա, հետո կփոխանակենք այդ տեքստերը, այն ժամանակ … Read more

«Դոժդի» լրագրող Կոտրիկաձեին հեռակա դատապարտել են 8 տարվա ազատազրկման

17 փետրվարի 2026 – 11:18 AMT PanARMENIAN.Net – Մոսկվայի Գոլովինյան շրջանային դատարանը հեռակա կարգով դատապարտել է «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին 8 տարվա ազատազրկման Ռուսաստանի բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու գործով: Պետական մեղադրողը պահանջել էր ինը տարվա ազատազրկում։ Քրեական գործի հարուցման հիմք են դարձել, մասնավորապես, Կոտրիկաձեի 2022 թվականի ապրիլի 4-ի գրառումներն իր տելեգրամյան ալիքում, որտեղ … Read more

Ադրբեջանագետ․ AzTV-ն խմբագրել է Վենսի կատակն Ալիևի կնոջ մասին

12 փետրվարի 2026 – 18:11 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքի հրապարակմանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարության` խմբագրելով կատակը: «Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։ AzTV-ն Վենսի մեկնաբանություններն անգլերենից թարգմանել է … Read more

Արաղչի․ Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և այլ երկրների ջանքերը` խթանելու Թեհրան-ԱՄՆ բանակցությունները

9 փետրվարի 2026 – 14:11 AMT PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բարձր է գնահատել Ադրբեջանի և տարածաշրջանի ևս վեց երկրների նախաձեռնողական ջանքերը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցային գործընթացի խթանման ուղղությամբ։ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ընթանում են խորհրդակցություններ տարածաշրջանի այն պետությունների հետ, որոնք սեփական նախաձեռնությամբ ձգտում են … Read more

Ադրբեջանի քաղէմիգրանտները Վենսին հորդորել են Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

7 փետրվարի 2026 – 11:29 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնը՝ ASİMKOM-ը, հրապարակել է ուղերձ՝ հղված ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա Բաքու կատարելիք այցի առիթով՝ կոչ անելով նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել քաղբանտարկյալների խնդիրը։ ASİMKOM-ի ուղերձում շեշտվել է, թե որքան հրատապ է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, հատկապես՝ քաղբանտարկյալների հարցի քննարկումը, … Read more

ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ այդ թվում ՀՀ տարածքով

6 փետրվարի 2026 – 11:24 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով, քանի որ ավիահաղորդակցությունը կարող է կտրուկ խափանվել: Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են ձերբակալվել միայն ամերիկյան անձնագիր ունենալու հիմքով։ Դեսպանատունն ավելացրել է, որ հնարավոր են ինտերնետի աշխատանքի խափանումներ, գրում է «Կոմերսանտը»: «Եթե դուք … Read more