ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ այդ թվում ՀՀ տարածքով

ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ այդ թվում ՀՀ տարածքով

6 փետրվարի 2026 – 11:24 AMT

PanARMENIAN.NetԱՄՆ-ն Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով, քանի որ ավիահաղորդակցությունը կարող է կտրուկ խափանվել:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են ձերբակալվել միայն ամերիկյան անձնագիր ունենալու հիմքով։ Դեսպանատունն ավելացրել է, որ հնարավոր են ինտերնետի աշխատանքի խափանումներ, գրում է «Կոմերսանտը»:

«Եթե դուք չեք կարող լքել տարածքը, գտեք անվտանգ վայր ձեր տանը կամ այլ անվտանգ շինության ներսում։ Պահեստավորեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր։ Խուսափեք ցույցերից, աշխատեք աննկատ մնալ և ուշադիր եղեք ձեր շրջապատի նկատմամբ», — նշված է հրապարակման մեջ։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում կբանակցեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ինը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը:

Հունվարին ԱՄՆ-ն Հյուսիսային Ամերիկայից Մերձավոր Արևելք է տեղափոխել նավատորմի հարվածային ավիակիրների խումբը՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ և էսկադրային ականակիրներով։ Փետրվարի 4-ի երեկոյան Թեհրանը խստացրել է հանդիպման ձևաչափի պահանջները՝ կրճատելով քննարկվելիք հարցերի ցանկը և պնդելով, որ հանդիպումը տեղի ունենա Օմանում՝ Ստամբուլի փոխարեն։

Leave a Comment