Անժելա Սարաֆյանը կնկարահանվի «Այն, ինչ մենք թաքցնում ենք» սարսափ ֆիլմում

16 Մայիսի 2026, 15:10 Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը կնկարահանվի «Այն, ինչ մենք թաքցնում ենք» հոգեբանական սարսափ ֆիլմում, որում կմարմնավորի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Նյու Յորքում։ Ֆիլմի ռեժիսորներն են Ամիր Նուրանին և Էրիկ Բերգեմանը։ Ֆիլմում կնկարահանվեն նաև Լիլ Ռել Հաուրին և Մենի Մոնտանան։

Անժելա Սարաֆյանը՝ «Լավագույն դերասանուհի» Մալագայի կինոփառատոնում

01 Ապրիլի 2026, 14:40 Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին Մալագայի կինոփառատոնում (Festival de Málaga)։ Մրցանակը նրան շնորհվել է «Գրեթե անապատ» դրամատիկ ֆիլմում գլխավոր դերակատարման համար, որի ռեժիսորն է Ժոզե Էդուարդո Բելմոնտեն։ Ֆիլմը պատմում է բրազիլացի ճարտարապետ Բենիամինի մասին, որն ապրում է անձնական ճգնաժամ։ Նրա կյանքը փոխվում է խորհրդավոր կնոջ՝ Ավայի հետ … Read more