Անաստասիա Դեմուրչյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր
07 Դեկտեմբերի 2025, 15:15 Նոյեմբերի 27‑ից դեկտեմբերի 7-ը Ուֆայում անցկացվել է կանանց բռնցքամարտի Ռուսաստանի 26-րդ առաջնությունը: Մրցումներին մասնակցել են ավելի քան 160 մարզիկներ երկրի 48 մարզերից, մեդալները խաղարկվել են 12 քաշային կարգերում: Կիսաեզրափակիչ մենամարտերի արդյունքում Անապայի ներկայացուցիչ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր՝ հաստատելով իր պատրաստվածության և վարպետության բարձր մակարդակը: