Մտնում ենք վերջնական խաղի մեջ․ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է ամերիկյան վարչակազմի կողմից Իրանի դեմ «ֆինանսական հարձակման» անցնելու մասին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ամերիկյան վարչակազմի կողմից Իրանի դեմ «ֆինանսական հարձակման» անցնելու մասին։ Նրա խոսքով՝ վերջապես ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Թեհրանը «շորթելը ներկայացնում էր որպես անվտանգության երաշխիքներ»։ «Մենք հիմա մտնում ենք վերջնական խաղի մեջ։ Լուսաբացին սկսվում է տնտեսական «D-Day»-ը՝ հակառակորդի դեմ երբևէ ձեռնարկված ամենամեծ ֆինանսական հարձակումը»,- գրել է Բեսենթը Х-ում։ Նա … Read more

ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են. Reuters – Live News

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ լուծում գտնելուն, և տեխնիկական բանակցությունները շարունակվում են։ Հիշեցնենք, որ  հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք … Read more

ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ hարվածները. ԱՄՆ փոխնախագահ – Live News

Ամերիկյան վարչակազմը կարող է կրկին սկսել հարվածներ հասցնել Իրանին և վերսկսել նրա ծովային շրջափակումը, եթե համարի, որ Թեհրանը չի պահպանում պայմանավորվածությունների պայմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Դա կարող է լինել: Դա կարող է նշանակել շրջափակման վերադարձ։ Դա կարող է շատ բան նշանակել: Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են։ Եվ … Read more