ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային – Live News
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով գրոհել է Հորդանանի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազան, հայտնում է ՏԱՍՍ-ը: «ԻՀՊԿ ստորաբաժանումները մի քանի բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Հորդանանում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ռազմաբազային և շտաբին», – հաղորդում է զինվորականների հայտարարությունը իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։