Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին շվեյցարացի 12 պատգամավոր, Բեռն ժամանած ԼՂ ներկայացուցիչները՝ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետներ, քաղաքագետներ, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության(CSI) ներկայացուցիչներ: «Ազգում» ժամանակին գրել ենք, որ 2025-ի մարտի 18-ին … Read more

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

Հայաստանի Ազգային Ժողովի ընտրութիւններուն ընդառաջ Հազիւ թէ քանի մը շաբաթներ մնացած են մինչեւ Յունիսի 7-ը, երբ տեղի պիտի ունենան Հայաստանի Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները: Անգամ մը եւս կը յիշեցնենք, թէ մեծ չափով այս ընտրութիւններու արդիւնքէն կախեալ է յառաջիկայ երկար տարիներուն համար, թէ մեր հայրենիքին եւ թէ հայաստանաբնակ, ինչպէս նաեւ Սփիւռքի հայութեան ազգային ճակատագիրը: Սակայն հակառակ … Read more

Թուրք դեսպանների այցը Հայաստան – Ազգ

Դեսպան Հասան Գյողուշ՝ «Բաքուն չպետք է Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտի»  Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի  Հայաստան այցից օրեր առաջ, նույն օրերին «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովին «տանտիրոջ իրավունքով» մասնակցող Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ դեսպան Սերդար Քըլըչից բացի,  մեր մայրաքաղաքի փողոցներում իրենց տպավորություններն արձանագրելու համար շրջում էին նաեւ … Read more

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել նրա ստույգ բառերով իրականությունը ձեւակերպելու համարձակությունը: «Ադրբեջանցի զավթողները (բնագրում՝Besatzer- Ան.Հ.) մի քանի եկեղեցի են ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում: Իրավիճակը Գերմանիայի համար կարող է քաղաքական տեսակետից զգայուն դառնալ», ձեւակերպում է Շիբիլլան մայիսի 2-ի հոդվածում՝ իրազեկելով, … Read more

Իրանի դեմ պատերազմը նոր փուլ է թեւակոխում

Իրանի դեմ մղված պատերազմը չի ավարտվել: Այն նոր փուլ է թեւակոխում մի քանի որոշակի առանձնահատկություններով, որոնցից ամենահատկանշականն այն է, որ այն կարող է վերածվել հյուծման պատերազմի (war of attrition), որի ընթացքում Մ. Նահանգները կփակի Հորմուզի նեղուցը եւ կսահմանափակի Իրանի նավթի արտահանումները` արձագանքելով տարածաշրջանային նավարկությանը խոչընդոտող Իրանի ձեռնարկած քայլերին: Եթե այս սցենարը ռազմավարականորեն ճիշտ գործադրվի, ապա … Read more

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

Գրող, հրապարակախոս Արամ Անտոնյանի (1881-1952) Բոստոնում 1921 թվին լույս տեեսած հայերեն հայտնի «Մեծ ոճիրը» գիրքը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի անգլերեն վերամշակված տարբերակով այսուհետ հասանելի կլինի օտարալեզու ընթերցողներին: Գիրքը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն փաստաթղթերի հավաքածո լինելու, այլեւ սկզբնաղբյուրային վկայություն լինելու հանգամանքով, քանի որ պարունակում է հայերին տարագրելու եւ բնաջնջելու պետական պաշտոնական ձեռագիր հրամաններ` ըստ … Read more

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ… անանդորր

Եվ մինչեւ ե՞րբ են խախտվելու մեր երկրի կարգ ու օրենքները Այնքան տառապած ու այնքան խաբված մեր երկիրը երկու օր դարձել էր Եվրոպայի քաղաքական համայնքի մի տեսակ կենտրոն: Հնչեղ անուններ ու դեմքեր եկան, գեղեցիկ խոսեցին, ժպտացին, մաս կազմեցին իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզչությանը եւ մեր ամբիոններից հակառուսականություն հնչեցնելով, գնացին՝ ամեն մեկն իր գործին ու շահին, մեզ … Read more

«Եթե + Հպում 2» – Ազգ

Ապրիլի 14-23-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ Հասմիկ Ավետիսյանի «Եթե + Հպում 2» ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունն արվեստագետի համանուն շարքերի միաձուլումն է, որը հիմնվելով նրա նախկին աշխատանքների վրա՝ նորովի է ներկայանում դիտորդին: Նախագծի առանցքային մաս են հանդիսանում իրար «թիկունք կանգնած» կնոջ եւ տղամարդու ընդհանրական դիմաքանդակները, մինչ ցուցադրված կտավներն ու կոլաժային՝ չափերով փոքր քանդակներն ամբողջացնում … Read more

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում – Ազգ

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան եւ անցկացվող Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվա շրջանակում: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 ցուցանմուշ Ղրիմի ազգագրական թանգարանի հավաքածուից, որոնք բնութագրում են հայ ժողովրդի նյութական ու հոգեւոր մշակույթը: Ներկայացված են Ղրիմի կրոնական կառույցների … Read more

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին եւ մաղթելով ստեղծագործական նոր նվաճումներ՝ հրատարակում ենք արվեստաբաններ Մարգարիտա Ռուխկյանի եւ Սիրանույշ Գալստյանի հոդվածներն Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին: Հայ երաժշտական արվեստը համալրվել է բարոյական հզոր ուժ ունեցող ստեղծագործությամբ` մեծ օպերայով, որը գրել է հայտնի … Read more