Աշտարակ համայնքում ավարտվում է 2024-ի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը

Աշտարակ խոշորացված համայնքում միավորված է 35 բնակավայր: 2024-ի սուբվենցիոն բյուջեն կազմել է 3.2 միլիարդ դրամ, բնակավայրերում իրականացվել են ճանապարհների մեծածավալ ասֆալտապատման աշխատանքներ: Եկող տարվա համաֆինանսավորման նախնական հայտը 5 մլրդ դրամ է: Մանրամասները՝ տեսանյութում։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ծրագրի շրջանակում կառուցվել են դեպի բնակավայրեր և հողամասեր տանող ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ Թալին 34 կմ ծրագրի շրջանակում ոչ միայն կառուցվել է ռազմավարական նշանակության ճանապարհի հյուսիսային հատվածն ամբողջացնող 34 կմ երկարությամբ հիմնական ճանապարհը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այլև տեղի բնակիչների համար՝ դեպի իրենց հողամասեր, որոշ համայնքների դեպքում նաև դեպի իրենց տներ նոր ճանապարհներ։ Արագընթաց նոր ճանապարհին հարակից բնակավայրերի որոշ հողամասեր … Read more

Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում

Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Դիտումների քանակ1

Երկու դպրոց՝ մեկ գյուղում. Արագածավանում ակտիվ շինարարություն է

Արագածավանում տարվա սկզբին դռները կբացի նորակառույց դպրոցը՝ 450 աշակերտի հնարավարություն տալով կրթություն ստանալ ժամանակակից պայմաններում: Այս բնակավայրում ընթացքի մեջ է նաև 2-րդ կրթական հաստատության շինարարությունը, որի ավարտին այստեղ էլ ուսումը կշարունակի 375 աշակերտ: Այժմ դասերն ընթանում են հին դպրոցում, երկու հերթով:   Հեղինակ՝ Էմմա Վարդանյան Դիտումների քանակ1

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսային, 2-5 մ/վ, դեկտեմբերի 22-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Դիտումների քանակ4

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության  (JICA) ֆինանսական աջակցությամբ և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, Մալիշկայում (Վայոց ձորի մարզ) և Բարձրավանում (Սյունիքի մարզ) հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու նոր կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-Արմենիան: Վերանորոգված կենտրոններն անվտանգ և ներառական միջավայր կապահովեն 5-ից 15 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ փախստական ընտանիքներից։  … Read more

Երկրաշարժից 37 տարի անց Փոքր Մանթաշում նոր դպրոց է կառուցվում

Երկրաշարժից 37 տարի անց են Շիրակի որոշ համայնքներ ազատվում վթարային դպրոցներից: Փոքր Մանթաշի դպրոցը դրանցից մեկն է: Նորը կառուցվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով՝ սեյսմիկ ամենաբարձր նորմերով՝ 9 բալ երկրաշարժի դիմացկունությամբ: Մարզում այժմ զրոյից կառուցվում է 12 դպրոց: Եվս 28-ը հիմնանորոգվում են: Գյումրիում միակ տնակային մանկապարտեզի հարցով էլ Շիրակի մարզպետը պատրաստվում է դիմել … Read more

Սյունիքում դպրոց չի փակվում, բացվում են գերժամանակակից դպրոցներ. մարզպետի և պատգամավորի արձագանքը

Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. տեղեկացրել է պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախաստորագրման արդյունքներին: Սյունեցի պատգամավորը հակադարձել է որոշ շրջանակների հայտարարություններին, թե Սյունիքում դպրոցներ են փակվում: Ընդգծել է՝ Սյունիքում միջազգային ստանդարտներով դպրոցներ են կառուցվում, իսկ դպրոցները, որոնք փոքրաթիվ աշակերտներ ունենալու պատճառով միավորվում են, տեղափոխման հարցը լուծում է պետությունը: Մանրամասները՝ … Read more