Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-18:00-ն, կդադարեցվի ք. Աբովյան 3 մ/շ, 8 մ/շ, 8 մ/շ 1 թաղ., 8 մ/շ, 2 թաղ, 8 մ/շ 3 թաղ., 8 մ/շ 4 թաղ., 8 մ/շ 5 թաղամասի ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված … Read more

Ավարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը

Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ երկարությամբ և 8 մ լայնությամբ երթևեկելի մասով ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում է լուսավորության համակարգը, կատարվում են կահավորման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, հրապարակվել է նաև տեսանյութ:  

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնարկել են Լոռու մարզի ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մեկնարկել են Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ4