Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին,  տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: … Read more

Նիկոլ Փաշինյանը Ալիևի ծառան է․ Ինքը հակահայ գործիչ է, որին պետք է հեռացնենք․ Իշխան Սաղաթելյան 

«Սիրելի հայրենակիցներ, եկեք պարզ խոսենք՝ ինչ է կատարվում։ Ընտրարշավին մնացել է ընդամենը մեկ շաբաթ։ Հայաստանի քաղաքական դաշտի կուսակցությունները փորձում են հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները, իրենց տեսակետները։ Իրականում այսօր կա երկու տեսակետ՝ իշխանության և ընդդիմության։ Ի՞նչ ենք ասում մենք մեր ժողովրդին, մեր հանրությանը։ Մենք ասում ենք՝ տվեք մեզ մանդատ, տվեք մեզ հնարավորություն, կանգնեք մեր … Read more

Այս իշխանությունը արեց ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիևը սկսի պատերազմը․ Ռոբերտ Քոչարյան 

«Մենք այնքան ուժեղ էինք, համենայն դեպս իմ նախագահության ժամանակ, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվել որևէ քայլ անել առաջին գծում։ Չի եղել նույնիսկ մեկ քիչ թե շատ միջին ծավալի լուրջ միջադեպ։ Եվ դա եղել է ոչ թե նրա համար, որ իրենք ավելի բարի էին, այլ որովհետև գիտեին, որ պատասխանը լինելու է շատ լուրջ և իրենց համար … Read more

Մենք խոստանում ենք, որ ոչ մի սահմանապահ գյուղում դպրոց չի փակվելու․ Արմենուհի Կյուրեղյան 

«Առաջին հերթին կուզեմ խոսել այս իշխանությունների կողմից քար լռության արժանացող, բայց Ալիևի կողմից արդեն տարիուկես ամեն օր բարձրաձայնվող և թմբկահարվող՝ 300 000 ադրբեջանցիների Հայաստան բնակեցնելու թեզի մասին։ Ադրբեջանը, Ալիևն ու իր շրջապատը, ամեն օր խոսում են դրա մասին, իսկ մեր իշխանությունները ոչ միայն լռում են, այլ նաև ասում են՝ հանկարծ չխոսեք, թե չէ պատերազմ կլինի։ … Read more

Այսօրվա իշխանությունները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, խնդիր ունեն մեր ինքնության հետ․ Սևակ Խաչատրյան 

Հենց սպիտակցին է ամենաշատը զգացել ավերիչ երկրաշարժը, և 1998-2008 թվականների վերականգնման աշխատանքները ևս զգացել է հենց սպիտակցին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Խաչատրյանը։ «Դրա վառ ապացույցն այն է, որ այսօր մենք գտնվում ենք այս դահլիճում, որը նույնպես կառուցվել է նախագահ Քոչարյանի տարիներին։ Դուք լավ … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան» դաշինքը Լոռիում է․ Առաջին կանգառը՝ Սպիտակ

«Հայաստան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզում։ Այս պահին հանդիպում են Սպիտակ համայնքի բնակիչներին։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ. «Հայաստան» դաշինք

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։ Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են. իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։ Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, … Read more

Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան 

Այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև 1988 թվկանին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքներին և ներկայացրեց, թե ինչպես են այն ժամանակ լուծել այդ խնդիրը։   «97 թիվն էր, վարչապետ էի, երբ առաջին անգամ այցելեցի Սպիտակ։ Ինձ մոտ չկար տպավորություն, թե ես քաղաք եմ մտել։ Սովորաբար քաղաքները ոնց են … Read more

Սպիտակի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի դեպքը պետք է սթափեցնի յուրաքանչյուրիս. հասարակական գործիչ

12 Փետրվարի, 2026 Վանաձորցի հասարակական գործիչ Լիլիա Աբրահամյանը գրում է. «Սպիտակի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի դեպքը նորից մտքերի մեջ գցեց ինձ…Երեխաները երեխա են ծեծում, ու այնպես, որ վերջինս ծանր վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում… Երեխաներից ոչ մեկին մեղադրել չեմ կարող։ Այդ տարիքի դեռահասները դեռ կայացման ճանապարհին են։ Բայց հենց այդ տարիքում է ձևավորվում անհատ, որը … Read more