Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում․ դրանով վախեցնելն անիմաստ է․ Սիրուշո

26 Օգոստոսի, 2026 Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ: Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, … Read more

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

25 Օգոստոսի, 2026 Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։ «Ընկերությունում իրականացվում են վարույթային գործողություններ, շատ տվյալներ չեմ կարող տրամադրել։ Այլ տեղեկությունների դեպքում, լրացուցիչ կհայտարարենք»։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Կյուրեղյանը։

Նույնիսկ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել. Լևոն Քոչարյան

Այն լկտիությունը, իսկապես այս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, շատ լավ հասկանում ենք՝ բոլորի հետ կարող է լինել, առավել ևս՝ մեր հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: «Բայց այս պայքարն ունեցվածքի մասին չէ, այս պայքարն ինչ-որ բան ավելին ունենալու մասին չէ: … Read more

Խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք». Սիրուշո

Սիրուշոն արձագանքել է Երևանի քաղաքապետարանին «Ասում են, թե սա ինչ–որ «օրենքի» չի համապատասխանում։ Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո` կողպեքը։ Այս ամիսների ընթացքում ոչ ոք մեզ ոչինչ չասաց։ Նույն Աբովյան փողոցը, նույն խանութոը։ Խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ–որ «օրենք»։ Այսքանը»,– գրել է նա սոցցանցում:    

Հրահանգել են «Pregomesh» խանութի ապակուց հեռացնել խաչը. Սիրուշո 

Երգչուհի Սիրուշոյին պատկանող «Pregomesh» բրենդի զարդերը վերջին օրերին համալրվել էին հայկական եկեղեցիները պատկերող խաչերով։ Խաչ է պատկերված նաև «Pregomesh» խանութի ապակուն։ Երգչուհին Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել ինչ-որ մեկի հետ հաղորդագրությունից, որում երևում է, որ հրահանգ կա խաչը հեռացնել խանութից։ Խաչը հանելու համար ժամանակ է տրվել մինչև հունիսի 11-ը, այլապես կտուգանվեն։ «Բարի օր, Հայաստան»,- … Read more

Որքան հարկ է վճարել Սիրուշոն 2025 թվականին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել էր 2025 թ. հունվար–մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկությունը, որտեղից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ առաջին եռամսյակում երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83․1 մլն դրամ հարկ։ 2-րդ եռամսյակում՝ 227 մլն 157 հազար դրամ, 3-րդ եռամսյակում՝ 313 մլն 436 … Read more