Դադարեցնում եմ աշխատանքս որպես ՀՀ Կոտայքի մարզպետ՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի մանդատը. Սահակյան

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է մարզպետի գործունեությունը և կշարունակի աշխատանքն ԱԺ-ում՝ որպես պատգամավոր: «Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի’ կոտայքցիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնելու կապակցությամբ դադարեցնում եմ աշխատանքս որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ։ 2021 թվականից ի վեր ինձ վստահված էր ղեկավարելու Կոտայքի մարզը։ Այսօր … Read more

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ … Read more

Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպված Government Day միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: Government Day-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ պետական կառույցներում թվային լուծումների ներդրմանը, ոլորտային մարտահրավերներին և պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում … Read more

Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբը վերաբացվել է նոր անվան ներքո․ Տիգրան Ավինյան

Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր՝ հուլիսի 31-ին, վերաբացվել է նոր անվան ներքո։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բոլոր մարդիկ, ովքեր ունեին փաթեթներ, փաթեթները շարունակում են գործել»,-ասել է նա։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը

Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություններ են անցկացնում: Այլ մանրամասներ հայտնի չեն: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է: Հուլիսի 30-ին քննիչը պահանջել էր ևս 2 ամսով երկարացնել Ալեքսանյանի կալանքի ժամկետը, պահանջը բավարարվել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր: Ըստ իրավապահ մարմինների՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը, 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով … Read more

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական առավոտյան ողջույնն է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հերթական առավոտյան ողջույնն է հրապարակել: «Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա և տեսանյութ հրապարակել: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ավարտում եմ աշխատանքս ՀՀ վարչապետի աշխատակազմում, կհանդիպենք նորընտիր ԱԺ-ում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտում է աշխատանքը վարչապետի աշխատակազմում և այսուհետ հանդես է գալու որպես պատգաավոր: «Սիրելի հայրենակիցներ, ավելի քան 5 տարի տևած աշխատանքից հետո ավարտում եմ աշխատանքս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատու պաշտոնում բարձր … Read more

Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա են եղել ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը նշելով, որ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 334 հանցագործության … Read more

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի — MediaNews

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ 2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր.💬 «Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր … Read more