Ռուսաստանը արհեստական, անհիմն խոչընդոտներ է ստեղծում, բայց Փաշինյա՞նն է սրում հարաբերությունները. Ռուբինյան

9-րդ գումարման աԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը սրում է հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ռուբինյանը նշել է, որ անհասկանալի են Կարապետյանի պնդումները, քանի որ ՌԴ-ն է արհեստական և անհիմն խոչընդոտներ ստեղծում հայկական ապարանքների համար, ու այդ պարագայում ինչպե՞ս … Read more

Ինչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումը

2025 թվականի ընթացքում անշարժ գույքը վարձակալությամբ հանձնած քաղաքացիները պետք է սահմանված ժամկետներում կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է գործընթացի հիմնական քայլերի մասին և ներկայացնում հարկային հայտարարագրման ու վճարման կարգը։ «Հարգելի՛ քաղաքացի, եթե 2025 թվականի ընթացքում վարձակալությամբ եք հանձնել ձեր անշարժ գույքը, գիտե՞ք՝ ինչպես և երբ պետք է կատարեք հարկային պարտավորությունները։ Տեսանյութում ՊԵԿ-ի … Read more

«Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն դրամի թաքցված հարկային պարտավորություններ. տեսանյութ

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, մտցվում … Read more

ՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը — MediaNews

Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ, համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։ Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել ափ, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել բուժհաստատություն։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

ՀՀ երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է և պետք է կառավարվի ՀՀ ինքնիշխանության ներքո. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության՝ սեփական երկաթուղային ենթակառուցվածքը լիարժեք տնօրինելու անբեկանելի իրավունքի վերահաստատումը։ «Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է և պետք է կառավարվի բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական զարգացման և անվտանգության առաջնահերթություններից ելնելով։ Խոսքը պարզապես ենթակառուցվածքի կառավարման մասին չէ․ սա Հայաստանի ինքնիշխանության, … Read more

Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին — MediaNews

Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին։ Հիշեցնենք, որ այօսր պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները: Այսօր գորգ դուրս կգան նաև Դավիթ Բալեյանը, Վաչե Ասլանյանը։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Դադարեցնում եմ աշխատանքս որպես ՀՀ Կոտայքի մարզպետ՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի մանդատը. Սահակյան

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է մարզպետի գործունեությունը և կշարունակի աշխատանքն ԱԺ-ում՝ որպես պատգամավոր: «Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի’ կոտայքցիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնելու կապակցությամբ դադարեցնում եմ աշխատանքս որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ։ 2021 թվականից ի վեր ինձ վստահված էր ղեկավարելու Կոտայքի մարզը։ Այսօր … Read more

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ … Read more

Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպված Government Day միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: Government Day-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ պետական կառույցներում թվային լուծումների ներդրմանը, ոլորտային մարտահրավերներին և պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում … Read more

Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբը վերաբացվել է նոր անվան ներքո․ Տիգրան Ավինյան

Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր՝ հուլիսի 31-ին, վերաբացվել է նոր անվան ներքո։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բոլոր մարդիկ, ովքեր ունեին փաթեթներ, փաթեթները շարունակում են գործել»,-ասել է նա։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ