Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա մշակութային, կրթական կապերի ամրապնդումը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, … Read more

Վահագն Խաչատուրյանը և ServiceNow ընկերության փոխնախագահը քննարկել են ՀՀ-ի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համագործակցությունը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ServiceNow ընկերության փոխնախագահ Նիկ Ցիցոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիական և թվային ոլորտներում: ServiceNow ընկերությունը ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է մեկ ինտեգրված պլատֆորմի միջոցով բիզնես պրոցեսների ավտոմատացմամբ։ … Read more

Այս տարի նշանավորվեց Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնագրի կնքմամբ․ Գուտերեշ

Այս տարի նշանավորվեց Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնագրի կնքմամբ, որը միջնորդվել էր Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր ասամբլեայի բացման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Մենք պետք է ընտրենք միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղություն։ Այս տարի նշանավորվեց Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի և Ադրբեջանի ու … Read more

Գրոսին հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ հավակնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին: ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին:  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է մինչ այդ առաջադրի գլխավոր քարտուղարի թեկնածուի, որը պաշտոնը պետք է ստանձնի 2027 թվականի հունվարի 1-ից: «ՄԱԿ-ն այժմ բարդ կացության մեջ … Read more

Եթե դատավորը խնդիր չունենար, Միքայել Սրբազանի գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան. փաստաբան

Պաշտպանության կողմը բոլոր հնարավոր քայլերը կատարեց, բոլոր ջանքերը գործադրեց, նույնիսկ այս միակողմանի դարպասի պայմանում, որ ցույց տա Միքայել Սրբազանի անմեղությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Միքայել Սրբազանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի փաստաբաններից Արա Զոհրաբյանը: «Բայց ինչպես արդեն լսեցիք մեր հոռետես փաստարկները, մենք չենք կարծում, որ սա իրական արդարադատության հարթակ է, որովհետև … Read more

Լեհաստանի իշխանությունները որոշել են բացել Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանի իշխանությունները որոշել են բացել Բելառուսի հետ սահմանը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Սպուտնիկ Բելառուսը: «Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մենք որոշել ենք վերաբացել սահմանային, երկաթուղային և ճանապարհային անցումները, որոնք փակվել էին «Արևմուտք 2025» զորավարժությունների պատճառով»,-ասել է նա կառավարության նիստից առաջ։

Հազարավոր երեխաներ կան, որ անգամ հայերեն տառերը չգիտեն․ Ատոմ Մխիթարյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Վեհափառն իր մտահոգություններն է արտահայտել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախահայության իրավունքների մասին

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր … Read more

Ժողովուրդը համաձայն չէ այս իրավակարգի հետ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի առաջիկա հինգ տարիների համար ամենակարևոր բարեփոխումներից մեկը նոր Սահմանադրության ընդունումն է։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը դատական իշխանության և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է: «Իմ համոզմամբ, ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը դատական իշխանության օրգանական կապի ստեղծումն է ժողովրդի հետ: Այսօրվա Հայաստանի Սահմանադրության և իրավակարգը նույնքան … Read more