Ֆրանսիայի ղեկավարն Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման բացակայության պատասխանատվությունը լիովին բարդել է Թեհրանի վրա

Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերին:   Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական  քննարկման ժամանակ: «Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն: Կամ Իրանը բարի կամքի ժեստ կանի, կվերադառնա խաղաղության և պատասխանատվության ուղի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ կտա կատարել … Read more

Քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ:  ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող քայլերին, նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այցի … Read more

Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։  Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից՝ նշելով, որ Դավիթ Խուդաթյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Արամազդ Ղալամքարյանին և վստահություն հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում … Read more

Հայտնի է՝ ինչ են քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը. Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում, Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու … Read more

Համայնքների միությունը դատապարտում է Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակումը

Հայաստանի համայնքների միությունը խստորեն դատապարտում է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Համայնքների միության հայտարարությունը հրապարակել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  «Խստորեն դատապարտում ենք Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են … Read more

Պեսկովը սխալ է անվանել այն պնդումը, որ Ուկրաինան «կարող է ինչ-որ բան վերադարձնել»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պատրաստակամ լինել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, ՌԲԿ ռադիոկայանի եթերում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ դրա համար նախապատրաստություն է անհրաժեշտ՝ «ձախողման դատապարտված PR հնարքից» խուսափելու համար։ «Պուտինը հստակ նշել է իր դիրքորոշումը։ Պուտինն ասել է, որ պատրաստ է հանդիպման։ Պուտինը, նաև, հստակեցրել է, … Read more

Վալոդյան իմ մտերիմ ընկերն էր. ինչո՞ւ էր Վալոդյա Գրիգորյանը երեկոյան ուշ ժամին այդտեղ գտնվում

Որևէ վարկած, պատճառ, որ կարելի է մտածել, որ այսպիսի բան կարող էր լինել և՛ մեր, և՛, վստահ եմ, նաև Վալոդյայի համար, զարմանալի էր, օր ու գիշեր լցված էր համայնքի խնդիրների լուծմամբ, բնակիչների հետ հանդիպելով, բացառում եմ որևէ մեկի հետ որևէ կոնֆլիկտ, որևէ խնդիր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա  Գրիգորյանի սպանության վայրում ասաց … Read more

Մելանյա Թրամփը հրաժարվել է Զելենսկու կնոջ հետ հանդիպումից

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի հետ երկկողմ հանդիպում չանցկացնել՝ չնայած ուկրաինուհու պնդումներին: Այս մասին հայտնում է New York Post-ը ՝ վկայակոչելով Մելանիայի ավագ խորհրդական Մարկ Բեքմանին։ «Զելենսկայան մի քանի անգամ խնդրել է Մելանյային հանդիպման մասին, բայց դա տեղի չի ունենա։ Լիարժեք զրույց չի … Read more