«Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն չեն»․ Մերց

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատմանը, ըստ որի Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում: «Մենք միմյանց հետ համաձայն չենք այդ գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու վերաբերյալ։ Մենք համաձայն ենք այն գնահատմանը, որ դա (խմբ.՝ Իսրայելի գործողությունները) անհամաչափ է», – կանցլերի … Read more

Իսկ այն իրական Հայաստանի ծրագիրը, որ Փաշինյանը հրամցնում է մեր ժողովրդին, դա ըստ էության, «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն է․ Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջությամբ մոռացության տալ, այն, ինչ որ տեղի է ունեցել, փորձում է այս ողբերգությունը կոծկել, և ցանկացած քայլ անել Ադրբեջանին և թուրքերին դուր գալու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի հայաթափման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում … Read more

Աֆղանստանում «Թալիբան»-ը արգելել է կանանց հեղինակած գրքերով ուսուցումը համալսարաններում

Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ի կառավարությունը երկրի համալսարաններում արգելել է կանանց կողմից գրված գրքերով ուսուցումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ արգելվել է նաև մարդու իրավունքների և սեռական ոտնձգությունների հետ կապված առարկաների դասավանդումը։ Կանանց հեղինակած շուրջ 140 գիրք, որոնց թվում է, օրինակ, «Անվտանգությունը քիմիական լաբորատորիայում» վերնագրով գիրքը, հայտնվել է այն 680 գրքերի շարքում, որոնք համարվել են … Read more

ՀՀ քաղաքացիների հաշվին՝ Փաշինյանի «գրեֆը» Ավինյանին. Ստեփանյան

ՀՀ քաղաքացիների հաշվին՝ Փաշինյանի «գրեֆը» Ավինյանին: Պետական բյուջեից 2 մլրդ դրամ կտրամադրեն փոքրամասնության «քաղաքապետին», իբր վերելակներ ու ավտոբուսներ գնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Երևանի բյուջեն մսխողներին չի բավարարում 400 միլիոն դոլարը քանի որ աջ ու ձախ վատնելով կանգնել են փաստի առաջ։ Թանկացումների … Read more

Բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է … Read more

«Նիկոլ Փաշինյանը պետք է բացահայտի՝ ինչ է խոսել Ալիևի և Էրդողանի հետ 23-ի պատերազմից առաջ»․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ինչ է խոսել 23-ի պատերազմից, Ադրբեջանի հարձակումից առաջ, ինչ է պայմանավորվել Ալիևի հետ, ինչ է խոսել Էրդողանի հետ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա հիշեցրեց, որ 2021 թվականին այս իշխանությունը մարդկանց խոստացել էր արցախահայերի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ ՀՀ տարածքների դեօկուպացիա ընտրվել … Read more

Արցախի ղեկավարությունը և պատգամավորները այցելել են Եռաբլուր

Այօր Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, պատգամավորներ այցելել են  Եռաբլուր Զինվորական պանթեոն են եկել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ռազմական ագրեսիան ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ։

Կադաստրի պետին կհրավիրեն քննչական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին քննչական կոմիտեն պատրաստվում է ծանուցում ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության։ Նրան վկայի կարգավիճակով կհարցաքննեն Վերոնիկա Մելիքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վերոնիկա Մելիքյանը հայտնել էր, որ Սուրեն Թովմասյանի մտերիմները առեւանգել են իր ամուսնուն, տարել ու դաժանաբար ծեծել։ «Ժողովուրդ» օրաթերթին … Read more

Ալեն Սիմոնյանի նկատմամաբ կարգապահական տույժ չեն կիրառել․ մանրամասներ փակ նիստից․

Նախօրեի ուշ երեկոյան ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել։ Թեման լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակն է եղել, ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը: Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, եւ դիմումը մնացել էր առանց քննության։ … Read more

ՀԷՑ-ի > կքննվի դեկտեմբերին «Հրապարակ»

ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ ՔՊ մեծամասնության ընդունած օրենքների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի դեկտեմբերի 16-ին՝ գրավոր ընթացակարգով։ Օրենքը ՍԴ-ում վիճարկելու դիմումը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Խոսքը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ նրան լայն լիազորություններ վերապահելու փոփոխությունների փաթեթի մասին է։ Դիմումատուները միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաեւ օրենքի գործունեությունը՝ մինչեւ ՍԴ-ի կողմից վերջնական … Read more